Սիրիական զորքերը Դամասկոսի հարավում ծանր մարտեր են մղում ապստամբների դեմ՝ ձգտելով քաղաքի շուրջ վերականգնել անվտանգության գոտին։ Մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ։
Կանոնավոր բանակի զորախմբերը հրետանու և ավիացիայի աջակցությամբ հետապնդում են գրոհայիններին Խարեստա, Դումա, Շեյֆունյա, Խուջեյրա բնակավայրերի շրջանում։ Սիրիական զորքերը սեղմում են օղակը Դարայի շրջանում, որտեղ գտնվում է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբավորումներից մեկի հիմնական հենակետը։